ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Ովքեր են ցանկացել, որ թուրք «խաղաղապահներ» տեղակայվեն հակամարտության գոտում

Ովքեր են ցանկացել, որ թուրք «խաղաղապահներ» տեղակայվեն հակամարտության գոտում
12.11.2020 | 13:57

«Փաստը» գրում է.

«Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտնի հայտարարությունից ընդամենը ժամեր անց թշնամական պետությունները սկսեցին հայտարարել, թե ռուսական խաղաղապահների հետ կանգնելու են նաև թուրք «խաղաղապահները»: Սա նույն օրը հերքեցին թե ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը, թե Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակը: Այդուամենայնիվ, թուրք-ադրբեջանական տանդեմը չի հանդարտվում և շարունակում է այս թեզն առաջ մղել: «Փաստ» թերթի տեղեկություններով, այս թեման բավականին բուռն քննարկումների պատճառ է եղել: Թուրք «խաղաղապահների» ներկայության գաղափարին ակտիվորեն աջակցում է հավաքական առումով Արևմուտքը, իսկ առավել շահագրգիռ է եղել Ջորջ Սորոսն իր հասարակական և քաղաքական ցանցով:


Պատճառը միայն մեկն է՝ թույլ չտալ Ռուսաստանի ազդեցության էլ ավելի մեծացումը տարածաշրջանում: Բայց որպեսզի չափազանց ծայրահեղ չերևա թուրքերի հայտնվելը Արցախում, առաջարկվել է մեխանիզմ, ըստ որի՝ ռուսները «կանգնում» են հայերի կողմից, թուրքերը՝ ադրբեջանցիների, այսինքն՝ հայերը թուրքի երես չեն տեսնում: Սակայն պտտվող տեղեկությունների համաձայն, ռուսական կողմը կտրուկ դեմ է արտահայտվել և կարողացել է կանխել նման մտադրությունները: Գոնե հայտնի հայտարարության մեջ նման որևէ տառ անգամ չկա: Այնտեղ միայն նշված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների մասին՝ 5 տարի ժամկետով»:

Դիտվել է՝ 2444

Մեկնաբանություններ